Ժողովուրդը «թաղեց» «Սև հանճարին», Քոչարյանին և մյուսներին․ Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

«Չարախնդում էին, որ իրար կոտորելու էին նախընտրական քարոզչության ժամանակ։ Ընտրությունների օրն էլ պետք է կոտորած լիներ, ինչպես մեր «Սև հանճարը»՝ նույն ինքը Լևոն Տեր-Պետրոսյանն էր գուժում, բայց ինչպես տեսնում եք, չիրականացան այդ գույժերը և չեն էլ իրականանալու, որովհետև մեր ժողովուրդը աշխարհի ամենաիմաստուն ու ամենահամբերատար ժողովուրդն է, և այն մանդատը, որն այսօր մեզ տվել է, մենք պետք է աշխատենք արժանի լինել դրան, և մեր ընդդիմադիր գործընկերների հետ միասին մեր երկիրը տանել զարգացման ուղիով»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդն այս ընտրությամբ քաղաքականապես «թաղեց» «սև հանճարին», Քոչարյանին և մյուսներին։

Բանախոսն անդրադարձել է ներքաղաքական խնդիրներին, հաջորդ գումարման ԱԺ-ում ընդդիմության հետ աշխատանքներին, դրանց արդյունավետությանն ու հետընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: