Լավրովն ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարը կքննարկեն ԼՂ խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

լավրով

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ: Այս մասին այսօր իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հունիսի 28-ին կայցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է նա:

Զախարովան հայտնել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի փախստականների ու ներքին տեղահանված, քաղաքացիություն չունեցող անձանց (այդ թվում կորոնավիրուսի հետևանքով) միջազգային պաշտպանության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

«Ուշադրության կենտրոնում կլինեն ԼՂ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձի ապահովման գործընթացին հանձնակատարի հնարավոր ներգրավվածության և այլ հարցեր»,- ասել է նա:

--00--ԱԹ