Ունենք հնարավորություն՝ փոխհամաձայնությունների գալու. Ավինյանը՝ գերիների հարցի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Գործընթացը շարունակական է, պրոցես կար, կա և շարունակելու է լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Չեմ ասի` դա հեշտ պրոցեսներից մեկն է, բայց համոզված եմ՝ այդ առումով նույնպես մենք ունենք հնարավորություն՝ փոխհամաձայնությունների գալու և երկկողմանի խնդիրներ լուծելու»,- ասել է նա:

Հարցին` առաջիկայում կարո՞ղ ենք սպասել, որ նոր գերիներ կվերադառնան, Ավինյանը չցանկացավ մեկնաբանություն տալ:

--00--ԱԹ