Բարձր ջերմաստիճանի հետևանքով բույսերը լրացուցիչ ոռոգման կարիք ունեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

ոռոգում

Շաբաթվա ընթացքում շարունակել են գյուղատնտեսական աշխատանքները, եղանակային պայմանները նպաստավոր են եղել այն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հովտային շրջաններում կատարվել են պտղատուների, աշնանացան ցորենի, բանջարանոցային մշակաբույսերի, խաղողի այգիների, առվույտի և ծխախոտի դաշտերի հերթական սնուցող ոռոգումներ, կորիզավորների բերքահավաք, շարունակվել է խաղողի վազի ծաղկումը:

Արարատում, Եղվարդում աշնանացան ցորենը գտնվել է կաթնային, Մերձավանում՝ մոմային հասունացման փուլերում, լեռնային շրջաններում աշնանացանը հասկակալել է, Գյումրիում՝ ծաղկել։

Գյումրիում, Մարտունիում, Մասրիկում գարնանացան գարին ցողունակալել է, Ապարանում, Շորժայում առաջացել են հանգուցային արմատները։

Գորիսում և Օձունում առաջացել է եգիպտացորենի երրորդից – յոթերորդ տերևը։

Դիտված բարձր ջերմաստիճանների և տեղումների անբավարարության հետևանքով հանրապետությունում մշակաբույսերի աճի և զարգացման համար ստեղծվել է անբարենպաստ պայմաններ, բույսերը լրացուցիչ ոռոգման կարիք ունեն։

--00--ԱԹ