Մինչև չպարզաբանվեն ընտրախախտումների մասին տեղեկություները, զերծ կմնանք գնահատական տալուց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Աբովյան

Եվ այդ իսկ պատճառով, կրկին անգամ կրկնեմ՝ մենք եղել ենք, կանք ու կմնանք հանուն մեր ժողովրդի մղվով պայքարի առաջամարտիկները և դա նույնիսկ քննարկման առարկա չի։ Այս մասին ասվում է ԲՀԿ-ական Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Ստանում եմ տասնյակ զանգեր և հաղորդագրություններ կապված ընտրություների հետ։

Ժողովուրդ ջան, նախ ասեմ, որ ինձ համար չափազանց կարևոր է Ձեր բոլորի սրտից բխող խոսքերը։

Դա իրականում ցույց է տալիս, որ մեր թիմի երկարամյա գործունեությունը՝ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, խորհրդարանական հարթակում իրականում գնահատվել է և գնահատվում է Ձեր բոլորի կողմից ։

Սակայն հարկ եմ համարում ԱՆՊԱՅՄԱՆ ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և մեզ բոլորիս համար Խորհրդարանը հանդիսացել է ոչ թե բաղձալի քաղքակական «գագաթ», այլ դա մեր պետականաշեն և հայանպաստ գործունեություն իրականացներու համար հարթակներից մեկն էր։

Այո, ԱԺ-ն շատ կարևոր հարթակ է, բայց համաձայնվեք, որ մենք երբեք չենք եզրափակվել խորհրդարանական տրիբունայով և մեր քայլերը իրականացրել ենք տարբեր քաղաքական գործիքակազմ օգտագործելով։

Շտապեմ հիասթափացնել բոլոր նրանց, ովքեր հույսեր ունեն, որ ԲՀԿ-ն կքաշվի մի կողմ և կնվազեցնի իր ջանքերը հանուն մեր Հայրենիքի և ազգի անվտանգության և բարգավաճման համար՝ այդպես չի լինի ոչ մի պարագայում։

Ասեմ ավելին՝ մենք որքան հնարհավոր է առավել մասնակցություն ենք ունենալու բոլոր քաղաքական գործընթացներին և անցուդարձերին, քանզի մեր Հայրենիքը գտվում է ծայրագույն ճգնաժամում՝ բոլոր ուղղություններով և առումներով։

Թուրք-ադրբեջանական ոհմակի կողմից Արցախի Հանրապետության օկուպացիան, նույն թշնամու ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, տնտեսական ճգնաժամ և ամենացավալին՝ մեր հասարակության մեջ տիրող և արհեստականորեն սերմանվող կատաղի ատելությունը միմյանց նկատմամբ։

Այս խայտառակ իրավիճակի պատասխանատուներին դուք ինձանից լավ գիտեք ։

Հիմա հարց․ ո՞ր իրեն Հայ համարող մարդը կարող է անտարբեր մնալ, ո՞ր իրեն պետականամետ և ազգային ուժ համարող քաղաքական կառույցը կարող է անտարբեր մնալ։

Եվ այդ իսկ պատճառով, կրկին անգամ կրկնեմ՝ մենք եղել ենք, կանք ու կմնանք հանուն մեր ժողովրդի մղվով պայքարի առաջամարտիկները և դա նույնիսկ քննարկման առարկա չի։

Աստված բոլորիս պահապան։

Մեր պայքարը շարունակվում է ։

Հարգանքներով՝ Արման Աբովյան

Հ.Գ. Ինչ վերաբերվում է արտահերթ ընտրություններին, ապա մինչև չպարզաբանվեն բազմաթիվ ընտրախախտումների հետ կապված տեղեկություները, մենք առայժմ զերծ կմնանք գնահատական հնչեցնելուց»։

--00--ԱՀ