Գեղարքունիքում ավտովթարի հետեւանքով երեխա է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Հասարակական

Այսօր՝ հունիսի 21-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝  Սևանա լճի ափի  մոտ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 8 հոգի  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, հիվանդանոցից ահազանգ է  ստացվում , որ վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Ըստ նախնական տեղեկությունների՝  վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է: