ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, օրենքին համապատասխան. դիտորդներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ընտրություններ

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են օրենսդրությանը համապատասխան և եղել են մրցակցային, ընտրողների իրավունքները պահպանվել են: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Կարի Հենրիքսենը:

«Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ ընտրություններն անցել են օրենսդրությանը համապատասխան, դրանք եղել են մրցակցային.... Ընտրողների իրավունքները պահպանվել են»,- ասել է նա` ընտրության արդյունքներն ամփոփելով:

--00--ԱԹ