Այսպիսով, նորընտիր խորհրդարանում ՔՊ-ն կունենա սահմանադրական մեծամասնություն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

քպ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան ֆեյսբուքյան էջում գրառում է արել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքի վերաբերյալ:

«Այսպիսով, նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ, ԿԸՀ-ի նախնական արդյունքների համաձայն, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53,92 տոկոսը կամ 687251 ձայն: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացել է 21,04 տոկոս ձայն կամ 268165 ձայն: Որևէ այլ կուսակցություն կամ դաշինք չի հաղթահարել սահմանված 7 և 5 տոկոսանոց շեմերը։ Սակայն եթե անցողիկ շեմը հաղթահարում է միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։ 2008 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն՝ այդ ուժը Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը ստացել է ընտրողների ձայների 5,23 տոկոսը կամ 66633 ձայն:

--00—ԼՄ