Համակարգային խնդիր է եղել. ՀԷՑ-ը` հանրապետությունում հոսանքազրկումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

հէց

Համակարգային խնդիր է եղել, ընդ որում ՀԷՑ-ի իրավասությունից դուրս է եղել։ Այլ հարցերի համար խնդրում ենք ուղարկել գրավոր հարցում։ Այս մասին Infocom-ին հայտնել են ՀԷՑ հասարակայնության հետ կապերի բաժնից` մեկնաբանելով ՀՀ մի շարք քաղաքներում տեղի ունեցած հոսանքազրկումների մասին լուրերը։

Հարցին, թե որոնք են ՀԷՑ-ի իրավասությունից դուրս գտնվող խնդիրները, աշխատակիցը պատասխանել է, որ այս պահին հավելյալ ինֆորմացիա չի կարող տրամադրել։

--00--ԱԹ