Հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ոստիկանություն

Այսօր սոցցանցում տեղեկություն էր տարածվել ու տեսանյութ հրապարակվել, որ անհայտ անձը «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ էր լցնում Երևանի փողոցներից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում։

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածի, այն է՝ քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելու հատկանիշներով արարք կատարելու կապակցությամբ նյութերն ուղարկվելու են ԿԸՀ։

--00--ԱԹ