2021-ի համեմատ՝ ընտրություններին մասնակցության ավելի փոքր ցուցանիշ եղել է միայն 2018-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

քվեարկություն

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է 1,281,174 ընտրող կամ ընտրողների 49,4 %-ը: 24news-ն առանձնացրել է տարբեր տարիների ընտրություններին ժամանակ քվեարկության մասնակիցների թիվը:

Այսպիսով՝ 

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ՝ 2018 թ.

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2,593,140,

Քվեարկության մասնակիցների թիվը՝ 1,261,105:

ՀՀ ԱԺ ընտրություններ 2017 

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2,598,469,

Քվեարկության մասնակիցների թիվը՝ 1,575,786:

ՀՀ նախագահական ընտրություններ 2013 թ.

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2,528,050,

Քվեարկության մասնակիցների թիվը՝ 1,521,489:

Համեմատելով՝ տեսնում ենք, որ քվեարկության մասնակիցների այս տարվա թվին զիջում է միայն 2018-ի արտահերթ ընտրություններին մասնակցության թիվը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս