Ժամը 17.00-ից սկսած համատարած կերպով մարդկանց մերժում են տրամադրել տեղեկանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Արփինե Հովհաննիսյան

Անձնագրային բաժանմունքների ղեկավարները ժամը 17.00-ից սկսած համատարած կերպով մարդկանց մերժում են տրամադրել տեղեկանքներ, որոնց հիման վրա նրանք կարող են քվեարկել: Հղում են կատարում ՀՀ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի վրա, ինչը բացարձակ ապօրինի է: Դա հանցագործություն է, անհիմն կերպով ընտրական իրավունքին խոչընդոտելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արփինե Հովհաննիսյանը։

«Ըստ տարածված լուրերի այդ ցուցումը տրվել է ուղղակիորեն ոստիկանապետի կողմից, իսկ մերժման տեքստի ձևը միասնական տրամադրվել է բոլորին:

Նկարում` մեկ օրինակ է և անձը, ում իրավունքը խախտվել է, պատրաստվում է գնալ ՀՔԾ ու հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:

Հ.Գ. Բոլոր նրանք, ում իրավունքը նման կերպ խախտվել է, խնդրում եմ ուղարկել ինձ: Բոլոր կատարողները և կազմակերպիչը պետք է կանգնեն դատարանի առաջ»,- գրել է նա։ 

տեղեկանք

--00—ՄՀ