Նիկոլը վախեցած է, նա վաղուց բախման է պատրաստում իր ընտրազանգվածին. Աղասի Ենոքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

«Ընտրություններին խախտումները շատ են, մի քանի տեսակի և համակարգված։ Հիմնականում զինծառայողների և ոստիկանների կողմից ուղղորդված քվեարկություններ են արձանագրվել, նրանց պարզապես բերում էին ընտրատեղամասեր և ուղղորդում ընտրության»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Հնարավոր հետընտրական զարգացումների մասին խոսելով, բանախոսը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռ քարոզարշավի ընթացքում էր պատրաստում իր ընտրազանգվածին բախումների, դրա վառ վկայությունը նրա հռետորաբանությունն էր և ատելության մթնոլորտի ընդգծված սերմանումը:

Մանրամասները՝ տեսանյութում: