Արսեն Թորոսյանը և Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները՝ թիվ 2/15 տեղամասում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

․

Times.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քիչ առաջ Նոր-նորք վարչական շրջանի թիվ 2/15 ընտրատեղամասում սկանդալային միջադեպ է եղել: 

Հանձնաժողովի նախագահ, քպական Անահիտ Պետրոսյանը և իր քույրը՝ հանձնաժողովի քարտուղար Անժելա Պետրոսյանը, հարձակվել են ընդդիմադիր դաշինքների վստահված անձանց վրա՝ փորձելով «խեղճացնել» նրանց: 

Շուտով գործին խառնվել են «վերևներից»: Ընտրատեղամաս է ժամանել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ թաղապետի տեղակալ Սերգեյ Ղևոնդյանի և Խաչատուր Սուքիասյանի տասնյակ թիկնապահների հետ և «ռազբորկայի» մեջ մտել ընդդիմադիրների հետ: 

Հանդիպելով ընդդիմադիրների դիմադրությանը՝ Արսեն Թորոսյանը հրամայել է իրավապահներին զբաղվել նրանցով: Միջադեպից հետո ընտատեղամաս են ժամանակ տասնյակ կարմիր բերետավորներ:

--00--ԱՀ