Ժամը 17։00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 38,17 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկությանը մասնակցածների տվյալները՝ ժամը 17:00-ի դրությամբ: 

✔️Երևան - 344.868  - 40.15 %
✔️Արագածոտն - 44.511 - 37.89 %
✔️Արարատ - 83.766 - 37.5 %
✔️Արմավիր  - 75.035 - 31.82 %
✔️Գեղարքունիք - 70.836 - 37.38 %
✔️Լոռի - 87.310 - 37.38 %
✔️Կոտայք - 93.828  -  38.77 %
✔️Շիրակ - 73.171   - 32.28 %
✔️Սյունիք - 51.383  - 46.83%
✔️Վայոց Ձոր - 19.888  -  42.66%
✔️ Տավուշ - 45.376 - 41.37 %

Ընդհանուր 2.593.572 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 38,17 %-ը:

Համեմատելու համար նշենք, որ 2018 ժամը 17։00-ի դրությամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2-ը, կամ ընտրողների 39,54 տոկոսը։

--00--ԱԹ