Ահազանգ. հիվանդանոց տարված փաթեթների միջից բացակայել են 1-8 համարի շրջիկ քվեաթերթիկները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

«4/03 ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձը ահազանգում է, որ հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները, ու, ըստ էության, մոտ 20-25 մարդ զրկվել է 1-8 համարների օգտին քվեարկելու հնարավորությունից». ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ այս մասին տեղեկացնում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Կարեն Թովմասյանը։

Ըստ նրա՝ դեպքի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն։

Հիշեցնենք 1-8 քվեաթերթիկներում ընդգրկված քաղաքական ուժերին.

  1. «Արդար Հայաստան» կուսակցություն,
  2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,
  3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
  4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն,
  5. «Ազատություն» կուսակցություն,
  6. «Պատիվ ունեմ» դաշինք,
  7. «Միասնական Հայրենիք» կուսակցություն,
  8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն։

--00—ԼՄ