Գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը. Աշոտյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված:

Ի լրումն արդեն հայտնի աղաղակող փաստերի հայտնեմ ևս մեկը:

Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 35/38 ընտրատեղամասում զինվորականների համար նախատեսված լրացուցիչ ցուցակով քվեարկելու համար փորձել են «քվեարկացնել» ևս մոտ 10 հոգի զինվորական հագուստով մարդկանց, որոնց մոտ սակայն չի եղել զին. գրքույկ, ինչը պարտադիր պայմաան է նման քվեարկության դեպքում:

Հանձնաժողովը թույլ չի տվել տվյալ մարդկանց քվեարկել:

Ակնհայտ է, որ գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը, որը ոչ մի կապ չունի բուն բանակի հետ:

Այսպիսով փորձում են ապահովել նույն մարդկանց կողմից տարբեր տեղամասերում քվեարկության հնարավորություն՝ զինվորականների անվան տակ:

Հրավիրում եմ դիտորդների և ԶԼՄ-ների ուշադրությունը»:

--00--ԱԹ