Արա Զոհրաբյանը քվեարկել է, որ ՀՀ-ում ազգային իշխանություն ձևավորվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News 

Արա Զոհրաբյան

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընտական ցուցակի առաջին համար Արա Զոհրաբյանը քվեարկեց, որպեսզի ՀՀ-ում ազգային իշխանություն ձևավորվի: Պատգամավորի թեկնածուն ընտրատեղամաս էր եկել  ընտանիքի հետ։

«Այս ընտրություններով մենք ակնկալում ենք, որ ժողովուրդը կմերժի ապազգայինը: Հույս ունենք, որ ԱԺ-ում կլինենք արժեհամակարգի պահապանները, անկախ նրանից՝ մեր ժողովուրդն այս կարճ ժամանակում կհասցնի մեզ վստահել և իր քվեն տալ՝ միևնույնն է շարունակելու ենք մեր գործը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։

--00—ՄՀ