Արմեն Սարգսյանը քվեարկել է․ լրատվամիջոցները չէին տեղեկացվել ժամի փոփոխության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեղամաս է ժամանել նախատեսված ժամկետից կես ժամ շուտ: Արդյունքում միայն Sputnik Armenia-ի լուսանկարիչն է կարողացել ֆիքսել նախագահի քվեարկության պահը:

Ավելի վաղ լրատվամիջոցներին մամուլի ծառայությունից ասել էին, որ Սարգսյանը քվեարկելու է մոտ ժամը 9։00-ին։ Ժամի փոփոխության մասին լրատվամիջոցները չէին տեղեկացվել։

--00—ՄՀ