ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանն ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Դատավոր Շահվերդյանը բավարարեց Էրիկ Ալեքսանյանի և իմ բողոքը: Պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ:
Ուժեեղ!!!»։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել էր ն Արմեն Չարչյանին:
--00—ՄՀ