Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերգեյ Համբարձումյանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 19,  24News

․

Երևանում հանդիպել են Ռոբերտ Քոչարյանը և ռուսաստանաբնակ հայ գործարար «Մոնարխ» ընկերությունների խմբի սեփականատեր Սերգեյ Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ հայտնի գործարարն իր աջակցություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին՝ մասնավորապես նշելով.

«Խորը բավարարվածության զգացումով ընթերցեցի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը։

Մարդու, ում հետ մենք բոլորս կապել ենք Հայաստանի Հանրապետության բարգավաճող տնտեսական ապագան։ Ներկայացնելով ստեղծված իրավիճակի ճշգրիտ վերլուծությունը՝ նա իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին։

Ես ուզում եմ հայտարարել, որ միանում եմ Կարեն Կարապետյանի կոչին։ Ստորագրում եմ նրա հայտարարության յուրաքանչյուր բառի տակ և կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։

Դրանում է Հայրենիքի փրկությունը»։

--00--ԱՀ