Արագածոտնում բախվել են «Renault»-ը և քարով բարձված «ЗИЛ»-ը. 2 վիրավորների վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

նկար

Հունիսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմանում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 42 կմ հատվածում, Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են «Renault» և «ЗИЛ-130» մակնիշի ավտոմեքենաները: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում, մեկը՝ քաղաքացիների, մյուսը՝ օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Աշտարակ» և «Արմենիա» բժշկական կենտրոններ:  

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:   

--00—ԼՄ