ԱԺ նախագահը Իտալիայի Սենատի փոխնախագահի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 19,  24News

Սյունիք

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային։ 

«Գործընկերս հույս հայտնեց, որ քաղաքացիները կկատարեն իրենց ընտրությունը, ինչի արդյունքում երկրում կայունության նոր փուլ կսկսվի։

Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի կարևորությունը և դրանում միջազգային գործընկերների մասնակցությունը, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իրականացված ոտնձգությունը, խաղաղ բանակցությունների վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատ Միրզոյանը։

  --00—ՄՀ