24 քվեաթերթիկի վրա տպագրված է չնախատեսված նշում. Արամ Վարդևանյանը ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

նկար

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ահազանգեր են ստացել, որ 24 քվեաթերթիկի վրա տպագրված է չնախատեսված նշում:

«Ահազանգեր ենք ստանում այն մասին, որ «Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում, որի հետևանքով կա մտավախություն, որ սա արվել է միտումնավոր հետագայում քվեաթերթիկները անվավեր ճանաչելու նպատակով: Հրավիրում եմ դիտորդների և ԿԸՀ ուշադրությունը և ակնկալում եմ սպառիչ պատասխան:

Հ. Գ. Գնում ենք դատական նիստի. Պրոֆեսորը պետք է ազատ արձակվի»,- գրել է նա:

--00—ԼՄ