Կուսակցական ի՞նչ հրահանգ են ստացել ընտրական հանձնաժողների նախագահները. ահազանգ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 19,  24News 

ԸՀ

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել այն մասին, որ տեղամասային ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են ստացել քվեաթերթիկներն ընտրողներին հանձնել ոչ թե թվաբանական հաջորդականությամբ (1-ից 25 կամ 25-ից 1), այլ, նախ, «յուրային» քվեաթերթիկը, հետո՝ մյուսները։ 

«Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարում է, որ քվեաթերթիկների նման հաջորդականությունը պետք է դիտել որպես ընտրողին ուղղորդելու փորձ։ Նման խախտում հայտնաբերելու դեպքում դիտորդներին և թեկնածուների վստահված անձանց կոչ ենք անում խախտումը պարտադիր արձանագրել հանձնաժողովի գրանցամատյանում՝ վկայակոչելով ԿԸՀ 18.06.2021թ. թիվ 155 որոշումը»,- ասված է հաղորդագրությունում։

--00—ՄՀ