Նիկոլ Փաշինյանը խախտեց լռության օրվա պահպանման սկզբունքը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 18,  24News

կոլաժ

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ 

«Րոպեներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, օգտվելով իրեն՝ որպես վարչապետի պաշտոնակատարի սոցիալական կարգավիճակից, ֆեյսբուքյան պաշտոնական էջով հանդես եկավ հայտարարությամբ: Դրանով վերջինս կոչ ու հորդոր ներկայացրեց քվեարկությանը «անպայման» մասնակցելու վերաբերյալ: 
Նախ նշված թեկնածուն խախտեց լռության օրվա պահպանման սկզբունքը: Երկրորդ` օգտագործելով իր կարգավիճակը, իրենից գործադիր իշխանության մարմինների ծառայողական կախվածությունը, հորդորեց մասնակցել քվեարկությանը, այն պայմաններում, երբ հանդիսանում է 26 ուժերից մեկի վարչապետի թեկնածու: 
Նշվածը ուղիղ քարոզ էր վարչական լծակների կիրառմամբ և ԿԸՀ գործառույթի իբր ստանձմամբ: Գտնում ենք, որ ԿԸՀ-ն անհապաղ պետք է նիստ գումարի և ընտրական գործընթացի այս էական և օրինականությունը վտանգող խախտումը, սույն հայտարարության հիմքերով քննության առարկա դարձնի»:

  --00—ՄՀ