ԶՈՒ ԳՇ-ն դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Սամվել Ասատրյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԶՈւ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերով տարածվող այն տեսանյութին, որում N զորամասի զինծառայողները հայտարարում են, որ սատարում են «Հայաստան» դաշինքին։

«Զինվորը ցանկացած պարագայում պարտավոր է կատարել վերադասի հրամանը, և այս պարագայում, մեր կարծիքով, պարզապես կատարվել է հրաման՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք տեսանյութում հնչած միտքը արտացոլում է նրանց ցանկությունը, թե ոչ։ Զինծառայողներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելը դատապարտելի է, և մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով․ մանրամասները կպարզվեն ծառայողական քննության արդյունքում»,- նշեց գնդապետ Սամվել Ասատրյանը։

--00—ՄՀ