Մեկնարկել է «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

մաթեմ

ՀՀ 36 քննական կենտրոնում հունիսի 18-ին անց է կացվում միասնական քննություն «Մաթեմատիկա» առարկայից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննական կենտրոններից 13-ը մայրաքաղաքում են, մնացած 23-ը՝ մարզերում:

Նախատեսվում է,  որ քննություն է հանձնելու 4 979 դիմորդ։

«Մարզերում դիմորդների թիվը 3 206 է, իսկ Երևանում միասնական քննություն հանձնողները 1,773-ն են»,- նշում են Գնահատման և թեստավորման կենտրոնից և հավելում, որ սա վերջին միասնական քննությունն է:

 --00—ՄՀ