Խիստ դատապարտելի է «արցախցի կամ ղարաբաղցի-հայաստանցի» անհեռատես դիսկուրսի զարգացումը. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը աջակցություն է հայտնում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին։ 

«Գործընկերս` Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, միանգամայն ճիշտ է:

Չափազանց վտանգավոր, խիստ դատապարտելի է «արցախցի կամ ղարաբաղցի-հայաստանցի» անհեռատես դիսկուրսի զարգացումը:

Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է և վերջ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թաթոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով արցախցիների հանդեպ ագրեսիվ հայտարարությունների ու արտահայտությունների վերաբերյալ։

--00--ԱՀ