Տարածաշրջանում երկկողմ կապերը չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Ռուսաստանի արտգործնախարարությունը ճիշտ չի համարում ԼՂ վերաբերող հարցերը խառնել Հայաստանի կամ Ադրբեջանի՝ երրորդ երկրների հետ հարաբերություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված հռչակագրին:

«Մենք ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը խառնել Հայաստանի կամ Ադրբեջանի՝ երրորդ երկրների հետ հարաբերությունների թեմային: Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի վերջին շփումները մենք դիտարկում ենք՝ սրանից ելնելով: Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում` ռազմական գծով, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ»,-ասել է Զախարովան:

Նա շեշտել է, որ ՌԴ-ն վճռականորեն աջակցում է այն քայլերին, որոնք ուղղված են Երևանի և  Բաքվի ու Երևանի և Անկարայի միջև երկխոսության կարգավորմանը:

«Հարավային Կովկասում համագործակցությունը պետք է զարգանա բարիդրացիական սկզբունքների հիման վրա՝ և իհարկե հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,- ասել է նա:

--00--ԱՀ