Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

ական

Լեռնային Ղարաբաղում` Ակնայում (Աղդամում), ականի պայթյունից մահացած ադրբեջանցի տղամարդու դի է հայտնաբերվել։ Մահացածը Ակնայի շրջանի բնակիչ Ջասարաթ Խաթամխանովն է ով հունիսի 7-ից համարվում էր անհետ կորած։ Նրա մարմինը հայտնաբերվել է հունիսի 16-ին,  մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ջասարաթ Խաթամխանովը մահացել է գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով:

--00—ՄՀ