«Սա հանցագործություն է. համբերել ևս 4 օր ու հրաժեշտ տալ այս չարիքին». «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

․

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արտաքին պարտքը շարունակում է աճել, ինչի մասին վկայում են թե՛ ընթացիկ տարվա ամիսների, թե՛ վերջին գրեթե 3 տարվա վիճակագրական ու պաշտոնական տվյալները: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ պետական պարտքն ավելացել է ավելի քան 2 մլրդ դոլարով որով ամբողջությամբ ընթացիկ ծախսեր են սպասարկվել:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասել է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը: «Կապիտալ որևէ ծախս ՀՀ-ում չի կատարվել: Սա հանցագործություն է: Պարգևավճարների, ինչպես նաև ընթացիկ ծախսեր սպասարկելու համար պարտք ներգրավելը հանցագործություն է:

Մինչդեռ պարտքը բացառապես կապիտալ բնույթի ծախսերի, հետագայում տնտեսական պոտենցիալի ուժեղացման կամ ամրապնդման համար են ներգրավում: Արտաքին պարտքի վտանգավորության աստիճանը կախված է ոչ թե պարտքի չափից, այլ ծախսման ուղղություններից:

Իհարկե, չափն էլ է վտանգավոր, բայց մեծ վտանգն ուղղությունների մեջ է»,-շեշտել է Ն. Սարգսյանը: Աուդիտորների պալատի նախագահը նաև ասում է, որ պետք է համբերել ևս 4 օր ու հրաժեշտ տալ այս չարիքին, որից հետո նոր կառավարության առաջ նոր մարտահրավեր ու նոր մարտավարություն պետք է դնել»։

Առավել մանրամասն՝  թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ