Հրդեհ է բռնկվել Երևանի Պարույր Սևակի փողոցում՝ նորակառույց շենքի շինհրապարակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

․

Հունիսի 16-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարույր Սևակի փողոցում՝ նորակառույց շենքի շինհրապարակում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «1 ԲԻՍ» կանչի․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։25-ին, մարվել՝ 17։05-ին։ Այրվել են շինարարական տախտակներ և լամինատ (մոտ 30 խմ), և ջերմահարվել՝ մոտակա շենքի 2-8-րդ հարկերի պատշգամբների պատուհանները և կախովի առաստաղները։

--00--ԱՀ