Բաքվի բռնապետին սպասելու են տհաճ անակնկալներ, որոնց մասին նրա մտքով նույնիսկ չի անցնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

․

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Իսլամական համագործակցության կազմակերպության հեռավար գագաթնաժողովի ընթացքում Բաքվի բռնապետն անհանգստություն է հայտնել այն հեռանկարից, որ Հայաստանը կարող է ամրապնդել հարաբերությունները մահմեդական երկրների հետ։

Կուզենայի վստահեցնել, որ այդ անհանգստությունը միանգամայն տեղին է, քանի որ «Պատիվ ունեմ» դաշինքն իր տեսլականում հատուկ կարևորում է հարաբերությունների սերտացումն ու բարեկամության ամրապնդումն իսլամական տերությունների հետ։

Ընդ որում, Իրանի Իսլամական Հանրապետության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք արաբական պետությունների հետ առկա կապերի զարգացումը և որակական նոր մակարդակի բարձրացումն ամենևին միակ ուղղությունը չի լինելու, և Բաքվի բռնապետին սպասելու են տհաճ անակնկալներ այնպիսի դեպքերով, որոնց մասին նրա մտքով նույնիսկ չի անցնում»։

--00--ԱՀ