Փաշինյանի քարոզարշավի ժամանակ կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի շտաբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

․

Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ընտրությունների վերահսկման կոմիտեն պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Եղեգնաձոր քաղաքում այսօր իրականացվող քարոզարշավի ժամանակ ոստիկանության կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի՝ հավաքի վայրին մոտ գտնվող շտաբ և պահանջել են, որ չնկարահանեն Փաշինյանի սակավամարդ հավաքը, իսկ շտաբի մուտքի մոտ կանգնածներից էլ պահանջել են ներս մտնել։ Անօրինական և անհիմն պահանջին չենթարկված առնվազն երկու քաղաքացի բերման է ենթարկվել՝ ոստիկանության «օրինական պահանջին բչենթարկվելու» հիմքով։

Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանության գործողությունները ակնհայտորեն հետապնդել են քաղաքական նպատակներ և որևէ առնչություն չեն ունեցել այդ կառույցի օրինական գործառույթների հետ»։

--00--ԱՀ