Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Հասարակական

Հունիսի 16-ին ավարտվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը։ Դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճիռը։ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Հաշվի առնելով կալանավորման ընթացքում անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ Նարեկ Սարգսյանը, ընդհանուր առմամբ, ազատազրկման ձևով պատիժ կկրի 3 տարի, 6 ամիս և 23 օր։

Մեղադրող դատախազը պահանջել էր Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, իսկ պաշտպանական կողմը միջնորդել էր քրեական գործը կարճել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ մեղավոր ճանաչելու դեպքում՝ Սարգսյանի նկատմամբ նվազագույն պատիժ սահմանել, այն պայմանականորեն չկիրառել կամ համաներմամբ ազատ արձակել։