Տավուշում 33-ամյա վարորդը «Volkswagen»-ով բախվել է գազատար խողովակին, կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

նկար

Հունիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։45-ի սահմանում Բերդավան բնակավայրի վարչական տարածքում՝ Մ-16 ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Լոռու մարզի բնակիչը՝ 33-ամյա Հովհաննես Չիչակյանը, իր վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել, գրում է shamshyan.com-Ըը։

Վթարի հետևանքով Հ. Չիչակյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր Բալաբեկ Փարսադանյանը, ում տարիքն ու բնակության վայրը պարզվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Տավուշի մարզի պատասխանատուները։ 

--00—ԼՄ