ԱԺ հերթական նիստը սկսելու համար քվորում կրկին չի եղել, գրանցվել է 10 պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

1

ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը սկսելու համար քվորում կրկին չի եղել, գրանցվել է 10 պատգամավոր։ Նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ քվորում չկա, ուստի, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, գրանցումը կշարունակվի մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների լրացումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը՝ ՔՊ-ն, ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, նախընտրական քարոզարշավ են իրականացնում, որը նախատեսված է մինչև հուլիսի 18-ը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին:

--00—ԼՄ