«Քաղաքացու որոշում» կուսակցությունն անցկացրել է համերաշխության խորհրդանշական ակցիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

․

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները հունիսի 15-ին անցկացրել են խորհրդանշական ակցիա՝ երկինք բաց թողնելով աղավնիներ: Ակցիան ուղերձ էր քաղաքական ուժերին և քաղաքացիներին՝ կանգնեցնել ատելության քարոզը և դուռ բացել համերաշխության ու փոփոխությունների համար: Այս մասին տեղեկացրին կուսակցության նախընտրական շտաբից։

«Քվեարկելով ատելություն քարոզող ուժերի օգտին՝ դուք տալու եք նրանց մանդատ՝ շարունակելու թշնամանքի մթնոլորտը, նպաստելու ճգնաժամի խորացմանը:

Սակայն դուք ունեք ընտրության հնարավորություն: Հունիսի 20-ին դուք կարող եք կայացնել քաղաքացու որոշում և Հայաստանը դնել կայունացման ու զարգացման գծերի վրա:

Մեր ուղերձը մեկն է՝ զրո քվե ճգնաժամին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ