Լոռու մարզում Զազո և Զոզո անունով ցլիկները 71-ամյա տղամարդու մահվան պատճառ են դարձել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News 

Լոռի

Երեկ՝ հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:50-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել Ձյունաշող  բնակավայրի բնակիչ, 27-ամյա Էդուարդ Գրիգորյանից, ով հայտնել է, որ ժամը 15:40-ի սահմաններում  Ձյունաշող գյուղին հարակից դաշտավայրում տղամարդու դի կա:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 71-ամյա Վագիֆ Սարկիսովն էր: Ոստիկանները պարզել են նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. Սարկիսովը նշված վայրում փորձել է առանձնացնել իրեն պատկանող Զազո անունով ցլիկի պարանը այլ՝ Զոզո անունով ցլիկի պարանից, ինչի հետևանքով ցլիկները սկսել են անկանոն վազել, որի ընթացքում պարանը փաթաթվել է Վ. Սարկիսովի ոտքերին, իսկ ցլիկներն էլ վերջինիս քարշ են տվել դաշտավայրով՝ տրորելով, ինչի հետևանքով էլ պատճառվել են մարմնական վնասվածքներ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Փաստի առթիվ ոստիկանության  Տաշիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն: Արտաքին զննությամբ՝ դիակի վրա էլ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս