Փաշինյանը մոտ հազար մարդ է բերել Սյունիք, բնակչության 5 տոկոսն է մասնակցում քարոզարշավին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Ընտրություններ

Նիկոլ Փաշինյանը հազարից ավելի մարդ է բերել Սյունիք: Բնակչության 5 տոկոսն է մասնակցում քարոզարշավին, հիմնականում քաղաքացիական հագուստով, քաղաքացիական համարանիշներով կամ առանց համարանիշի մեքենաներով ոստիկաններ են: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքում ընթացող քարոզարշավին:

«Քիչ առաջ զինվորականներից մեկի հետ էի խոսում, ասում էր, եթե նույն ջանասիրությամբ այսքան ռեսուրսով սահմանում լինեին՝ մեկ օրում Սև լիճը կարելի էր հետ վերցնել»,- նշեց նա:

Զաքարյանն անդրադառնալով Սյունիքում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ոմանք Հայաստանը փորձում են հակադրել Սյունիքին, սակայն Սյունիքը այդ մարդկանց համար հայրենիք չէ, այլ օվշորային գոտում գտնվող հաշվեհամարները լիցքավորելու աղբյուր, նշեց, որ հավանաբար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ազգի 70 տոկոսը անգրագետ, ցածր կրթությամբ, մտավոր հետամնաց է և իր բոլոր ելույթների թիրախը հենց այդ խավն է: 

«Նիկոլ  Փաշինյանի մոտ գարնանային սրացումներ են, նա հոգեկան հիվանդ է, հիմար-հիմար խոսում է: Գյուղացի մարդկանց մոտ խոսում է օվշորից, հաշիվներից, մի քանի մոդայիկ բառեր կան, դա է ասում, ամեն ինչից խոսում է բացի իր աշխատանքից, անելիքից: Այսօր ասում էր՝ քաղաքապետարանից դուրս եմ շպրտելու դուրսպրծուկներին։ Շատ ապուշ արտահայտություններ է անում, այնքան հիմար է, որ չի հասկանում, որ համայնքապետին ընտրում է ժողովուրդը, ինքը շատ փոքր մարդ է, որ մեկին ընդունի կամ դուրս շպրտի»,- ընդգծեց նա: