ԼՂ-ում շաբաթվա ընթացքում ռուս զինծառայողների դեմ սադրիչ գործողություններ չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News 

խաղաղապահներ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգության ապահովում, Լաչինի միջանցքի երկայնքով սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխում:

Այսպիսով, պլանային եղանակով, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները մարտական պատրաստության դասեր են անցկացնում: Դիտակետի անվտանգությունն ապահովելու դասընթացների ընթացքում խաղաղապահները մշակել են սադրիչ գործողությունները կանխելու, դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները՝ հերթապահ ստորաբաժանումների և մեկ մարտական  հաշվարկի ներգրավմամբ:

Ազդանշանն ստանալուց հետո խաղաղապահները հնարավորինս սեղմ ժամկետում պաշտպանություն են զբաղեցրել նախապես կահավորված դիրքերում: Պաշտպանությունն ուժեղացնելու համար ներգրավվել են БТР-82А զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները:

 Մարզման պլանի համաձայն՝ БТР-82А-ից մեկը խափանված է եղել և հրդեհվել է: Հրդեհը մարելու համար անհապաղ ժամանել է մեկ մարտական հաշվարկ:

Իր հերթին, խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները մշակել են առաջին բուժօգնության տրամադրման և պայմանականորեն վիրավորված զինծառայողի տարհանման ստանդարտները:

Վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն եղել, չեն արձանագրվել սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների դեմ:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:

--00—ՄՀ