Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Քաղաքական

Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը և Հայաստանի կողմից ականապատման քարտեզների փոխանցումը Ադրբեջանին։ Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը։

«Սա կարևոր քայլ է, որը կնպաստի լարվածության թուլացմանը և կողմերի միջև վստահության վերականգնմանը՝ Կովկասում տևական խաղաղություն հաստատելու նպատակով»,- նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ֆրանսիան կողմերին կոչ է անում շարունակել պահպանել հրադադարի ռեժիմը, կատարել 2020-ի նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնություններում ներառված պարտավորությունները՝ մասնավորապես բոլոր ռազմագերիների ազատ արձակումը: Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահների հետ, շարունակում է վճռականորեն աշխատանք տանել կողմերի հետ՝ այս հարցի լուծմանը նպաստելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

--00--ԿԿ