Ամեն ինչ տեսանք, տակը մնացել է քաղաքացիական պատերազմը, էդ էլ թող ցույց տա․ Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Այդ մարդը բացահայտ ասում է՝ եթե ինքը 60 տոկոս չտանի, ապա խնդիրներ են լինելու։  Հիմա ինքն ինչ ուզում անում է։ Տեսնում եք չէ՞, ձեռքն ինչ է․ երևի ուզում է մի անգամ ձեռքից վերցնեն գլխին տան, որ հասկանա ինչ է։  Այս մասին Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ամեն ինչ տեսանք։ Տեսանք պարտություն, հազարավոր երիտասարդների մահ, տակը մնացել է քաղաքացիական պատերազմ, էդ մեկն էլ թող ցույց տա, որ ընդհանրապես մեր արաժանպատվությունը գա հասնի զրոի։ Մենք պատրաստ պիտի լինենք դրան դիմնակայելու։  Հանդիպումներից մեկի ժամանակ ասել եմ, որ իր էդ պողպատյա հեղափոխությանը պիտի դեմ տանք ավելի կարծր նյութից պատրաստված վահան, մեկ էլ դագանակ ունենանք, որպեսզի ով որ մուրճը ձեռքին գա, դագանակով գլխին տանք։ Ուրիշ ձև չկա, ի՞նչ անենք»։

--00—ՄՀ