Բայդենի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի քննարկվել․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News 

Էրդողան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը չենք քննարկել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին հաղորդում է Ahval-ը:

«Փառք Աստծո, որ այն երբեք օրակարգում չի եղել»,- ժպտալով ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Բրյուսել մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարել էր, որ «անհնար է» չհիշատակել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի որոշումը:

«Մենք շատ վշտացած ենք դրանից: Հնարավոր չէ, որ մենք այդ հարցը չբարձրացնենք հանդիպմանը»,- ասել էր Էրդողանը:

--00--ԱՀ