ՆԱՏՕ-ն կարող է Թուրքիային ասել, որ նա այլևս ցանկալի չէ դաշինքում. Bloomberg

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 14, 24News 

ՆԱՏՕ Թուրքիա

Հնարավոր է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիային ասեն, որ այլևս չեն ողջունում նրան որպես դաշինքի անդամի, քանի որ Արևմուտքի համբերությունը նախագահ Էրդողանի կառավարության նկատմամբ սպառվում է: Ինչպես հայտնում է 1lurer.am-ը, այդ մասին կիրակի հայտարարել է Bloomberg-ը՝ ռազմական դաշինքի գագաթնաժողովին ընդառաջ:

Bloomberg-ը նշում է, որ Թուրքիան ցանկանում է մնալ Արևմուտքի ռազմական պաշտպանության ներքո և անդամակցել նրա տնտեսական միավորումներին, միաժամանակ Էրդողանը սերտացնում է կապերը  Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի հետ, որոնք, ըստ պարբերականի, բացահայտ թշնամաբար են տրամադրված Արևմուտքի շահերին:

«Արևմուտքը պետք է արձագանքի՝ ցույց տալով, որ թուրքական հանդգնության հանդեպ իր հանդուրժողականությունն ավարտված է: Դա անելու լավագույն ձևաչափը ՆԱՏՕ-ն է»,- ասել է խմբագրությունը:

Ռուսաստանի հետ Թուրքիայի սերտ կապերը վերջին հինգ տարիներին վատթարացրել են հարաբերություններն Արևմուտքի հետ: Թուրքիան 2019-ին ձեռք բերեց ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգ՝ անտեսելով ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի նախազգուշացումները:

Թուրքիան նաև հարձակվել է Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարում ՆԱՏՕ-ի դաշնակից քուրդ զինյալների վրա, ներգրավված է Հունաստանի և Կիպրոսի հետ տարածքային վեճերում, Լիբիայի հարցով դիվանագիտական ​​բախումներ է ունեցել Ֆրանսիայի հետ: ՆԱՏՕ-ն նաև իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայի՝ մարդու իրավունքների վիճակի վատթարացման կապակցությամբ, մինչդեռ դաշինքին անդամակցությունը պահանջում է ժողովրդավարական սկզբունքների պահպանում:

Ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության՝ անդամ երկրները չեն կարող վտարվել դաշինքից, բայց կան միջոցներ ասելու Թուրքիային, որ նա այլևս պետք չէ:

«Լավ սկիզբ է համարվում թուրքական հողում դաշինքի ներկայությունը կրճատելը՝ սկսած միջուկային զենքի և ռազմավարական այլ միջոցների դուրսբերումից»,- ասվում է պարբերականում:

Դաշինքը կարող է նաև Թուրքիայի դեմ կիրառել պատժիչ միջոցառումներ, ինչպիսիք են զենքի վաճառքի կասեցումը և տնտեսական պատժամիջոցները:

Եվրամիությունն էլ պետք է հաստատի, որ մտադիր չէ թարմացնել բանակցությունները կառույցին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ, գրում է Bloomberg-ը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս