Բեգլարյանը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է ԱՀ-ում տարվող մարդասիրական ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News 

․

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 14-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Բերտրան Լամոնի գլխավորությամբ:

Պետական նախարարը բարձր է գնահատել կառույցի գործուն ջանքերը Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Արտակ Բեգլարյանը կարևորել է ԱՀ կառավարության և ԿԽՄԿ առաքելության ներդաշնակ աշխատանքը հատկապես հետպատերազմյան բազմաթիվ խնդիրների արդյունավետ լուծման հարցում՝ ընդգծելով լրացուցիչ ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությունը:

ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնը ներկայացրել է վերջին ամիսներին Արցախում իրականացված ու ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև հետաքրքրվել է կառավարության մոտեցումներից:

Երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա խորացումը՝ ի նպաստ խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական զարգացման, առողջության պահպանման, կրթության հասանելիության և կենսական նշանակության այլ հիմնախնդիրների լուծման:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս