International Animal Rescue-ն ահազանգել է Հայաստանում բանտարկված ևս մեկ արջի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

արջ

Միջազգային International Animal Rescue-ն ահազանգել է Հայաստանում բանտարկված ևս մեկ արջի մասին։

«Ծանոթացե՛ք, Բո անունով արջն է։ Ներկայում նա բանտարկված է փոքր, կեղտոտ վանդակում մեկ նպատակով․ զբոսաշրջիկներ ներգրավել դեպի Հանքավանում գտնվող հանգստյան գոտիներից մեկը։

Բոն չունի ոչինչ, ինչը կուրախացնի նրան և անգամ շարժվելու տեղ չունի։ Միակ բանը, որը արջը կարող է անել՝ մի քանի քայլ աջ կամ ձախ։ Երկաթյա վանդակից Բոն հույսով լեցուն նայում է աշխարհին՝ երազելով ապրել բնական և վայրի կյանքով։ Նա բանտարված է արդեն 5 տարի, դա շուրջ 2000 օր է՝ լի ձանձրույթով և հուսահատությամբ։

Բոն ծնվել է անտառում և, հավանաբար, անհոգ կյանք է ապրել մայր արջի հետ, մինչ մեկ օր հայտնվել է վանդակում։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գործընկեր IAR ջանքերով նմանատիպ իրավիճակից փրկվել են շուրջ 30 արջեր։ Գործընկերներ պատրաստակամ են օգնելու նաև այս արջին, սակայն հանգստյան գոտու տնօրինությունը մերժում է այդ գաղափարը»,- հայտնում է IAR-ը և առաջարկում միանալ առցանց ստորագրահավաքին։

--00--ԱԹ