Խանդից որոշեցին ինձ հանել խաղից, ոչ մեկին ձեռք չի տալիս իմ մասնակցությունը. Արզաքանցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Այս կարճ ժամանակահատվածում մենք Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ համագործակցության արդյունքում կարողացանք ստեղծել բավականին շատ համակիրներ, և բազմաթիվ մարդկանց հետ մեր հանդիպումները վկայում են, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Այս մասին 24TV-ի եթերում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը:

Նրա խոսքով՝ հենց այս հանգամանքը ստիպեց որոշ մարդկանց մեծ խանդով լցվել իրենց հանդեպ։ 

«Քարոզարշավի կեսից ժողով արեցին և որոշում կայացրին Արզաքանցյանին զրկել քարոզարշավին մասնակցելու հնարավորությունից, որովհետև Արզաքանցյանի մասնակցությունը ոչ մեկին ձեռք չի տալիս: Ես գործի մարդ եմ, և ուզում եմ, հայրենասիրական մղումներից ելնելով, ցույց տալ իմ աշխատանքը մեր ժողովրդին և ապացուցել, որ ես կարող եմ տնտեսությունը զարգացնել։ Ես նախկինում էլ արել եմ ու հիմա էլ պատրաստ եմ իմ կապերն ու փորձը ներդնել հանուն մեր երկրի զարգացման և կայացման»,-նշել է Արզաքանցյանը:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Live

Լրահոս