Խնդրում եմ նվեր ընդունել իմ բնակարանը. Բերձորի բնակիչը դիմել է ԱՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Բերձոր

ԱՀ քաղաքացի Համբարձում Արզանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` դիմելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին: 

«Հարգելի պարոն Հարությունյան.

2020թ. հոկտեմբերին ընտանյոք հանդերձ լքել եմ Բերձոր քաղաքը, քանի որ ունեմ հիվանդություններ, որոնց բուժումը Արցախի Հանրապետությունում կազմակերպել հնարավոր չէ, ինչը հավաստվել է ԱՀ առողջապահության նախարարի կողմից տրված տեղեկանքով։ Այժմ բնակվում եմ ՀՀ Կոտայքի մարզում։ Հաշվի առնելով վերոնշյալը նպատակահարմար չեմ գտնում մշտական բնակության վերադառնալ սեփականության իրավունքով ինձ (ընտանիքիս) պատկանող ԱՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի 7-րդ թաղամաս 62 շենքի 7-րդ բնակարան և, ըստ այդմ, խնդրում եմ Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Արցախի Հանրապետության անունից նվեր ընդունել վերոնշյալ բնակարանը և տնօրինել այն ըստ Ձեր հայեցողության։

Տեղեկացնում եմ, որ սույն գրառումը կարող եք համարել պաշտոնական դիմում և տան սեփականատեր հանդիսացող ընտանիքիս անդամները կողմ են իմ կողմից կայացված այս որոշմանը»,- նշել է նա։

--00--ԱԹ